Սեպտեմբերի 16-ց, Արմենիա հեռուստատեսության եթերով ժամը 18:30 -ին կմեկնարկի այս եզակի նախագիծը... - Ասում են թե, կվերհիշեք իսկական սուրճի համը... ԻՆՉՈՒ? - Филиал МГУ в Ереване. День открытых дверей..... - ինչ է մտածում քաղաքակիթ աշխարհը մեր մասին - ֆեյսբուքյան... - Հարկային նոր օրենսգիրքը էլի կփոխվի՞ - iravunk.com - Լուծում է պետք, այլապես կարտագաղթենք. ՏՏ ոլորտի մասնագետները ցանկանում են հանդիպել վարչապետի հետ - 1in.am - Առողջապահության նորանշանակ նախարարի որդու կատարումը Ռոյալ Ալբերտ Հոլլ թագավորական համերգասրահում - nyut.am - Ինչ անակնալ էր պատրաստել «Եվրոֆուտբոլ» ընկերությունը Արթուր Ալեքսանյանի և Միհրան Հարությունյանի համար - blognews.am - Հովհաննես Թովմասյանը պատմում է «iԱռավոտ» ծրագրի մասին -life.tert.am - Իգոր Առաքելյան - "Այսօր մոտ 40 000 տուրիստ անցնում է գործարանով"


Options
WCP OpenWeather Shortcode
Location

You can find you city name on www.openweathermap.com.

Units
Display Options
Theme Settings
Add

20-րդ դարի ամերիկյան գրականության հսկաներից մեկը՝ Վիլյամ Սարոյանն ապրում և ստեղծագործում էր Ֆրեզնոյի Գուպեր միջնակարգ դպրոցից (Gooper Middle School) արևմուտք ընկած 2729 Գրիֆիֆ Վեյ (W Griffith Way) փողոցում գտնվող առանձնատանը: Այսօր մեծանուն գրողի տունը գտնվում է ամայացած ու դատարկված վիճակում՝ փայտե պատուհաններով, խնամքի բացակայության արդյունքում առաջացած լուրջ վերանորոգում պահանջող պատերով, հատակով և այլն:

Խորապես գիտակցելով Սարոյանի թողած ժառանգության համամարդկային կարևորությունը, հաշվի416512 առնելով առանձնատան անմխիթար վիճակը և նպատակ ունենալով փրկել այն ոչնչացումից՝ 2015 թվականին այն գնեց Արթուր Ջանիբեկյանի կողմից հիմնադրված Ինտելեկտուալ Ռենեսանս հիմնադրամը, որը վերջին երկու տարիների ընթացքում մեծ զարկ է տվել հայերեն Վիքիպեդիայի զարգացմանը և նպաստել հայկական ինտելեկտուալ ներուժը միջազգային մակարդակի բարձրացնելուն:

 

Ինչպես տեղեկանում ենք հիմնադրամի տարածած հաղորդագրությունից, առանձնատունը վերակառուցվելու է որպես տուն-թանգարան, որն ապրելու է ստեղծագործական բուռն կյանքով՝ հանդիսանալով մշակութային օջախ ոչ միայն համայն հայության, այլև ամբողջ աշխարհի համար: Տուն-թանգարանում կազմակերպվելու են գրական երեկոներ, փառատոններ և այլ մշակութային միջոցառումներ:
Ինտելեկտուալ Ռենենսանս հիմնադրամը մշակում է, և շուտով հանրության դատին կհանձնի տուն-թանգարանի վերակառուցման նախագիծն ու գործունեության պլանը: Հիմնադրամն առաջարկում է բոլոր ցանկացողներին ներկայացնել իրենց գաղափարներն՝ ուղարկելով նամակ info@saroyanmuseum.com էլ. հասցեին: «Մենք մեծ ուրախությամբ կքննարկենք բոլոր առաջարկները»,– ասվում է հիմնադրամի տարածած հաղորդագրությունում:
Հիշեցնենք, որ Ֆրեզնոյում Վիլյամ Սարոյանի տունը վաճառքի էր հանվել 2015-ի մայիսի 4-ին։

 

Հիշեցնենք նաև, որ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն ասել էր, որ Վիլյամ Սարոյանի տունը ձեռք բերողն այն պահպանելու է որպես տուն-թանգարան։

նյութի աղբյուր – http://www.tert.am/am/news/2016/02/29/saroian/1947374