Սեպտեմբերի 16-ց, Արմենիա հեռուստատեսության եթերով ժամը 18:30 -ին կմեկնարկի այս եզակի նախագիծը... - Ասում են թե, կվերհիշեք իսկական սուրճի համը... ԻՆՉՈՒ? - Филиал МГУ в Ереване. День открытых дверей..... - ինչ է մտածում քաղաքակիթ աշխարհը մեր մասին - ֆեյսբուքյան... - Հարկային նոր օրենսգիրքը էլի կփոխվի՞ - iravunk.com - Լուծում է պետք, այլապես կարտագաղթենք. ՏՏ ոլորտի մասնագետները ցանկանում են հանդիպել վարչապետի հետ - 1in.am - Առողջապահության նորանշանակ նախարարի որդու կատարումը Ռոյալ Ալբերտ Հոլլ թագավորական համերգասրահում - nyut.am - Ինչ անակնալ էր պատրաստել «Եվրոֆուտբոլ» ընկերությունը Արթուր Ալեքսանյանի և Միհրան Հարությունյանի համար - blognews.am - Հովհաննես Թովմասյանը պատմում է «iԱռավոտ» ծրագրի մասին -life.tert.am - Իգոր Առաքելյան - "Այսօր մոտ 40 000 տուրիստ անցնում է գործարանով"


Options
WCP OpenWeather Shortcode
Location

You can find you city name on www.openweathermap.com.

Units
Display Options
Theme Settings
Add

Mосковский Kомсомолец թերթի լրագրող Արթուր Գասպարյանն անդրադարձել է երեկ Ստոկհոլմում կայացած «Եվրատեսիլ-2016» համաեվրոպական երգի մրցույթի առաջին կիսաեզրափակիչի ժամանակ գրանցված ամենաուշագրավ պահերին։
Լրագրողը նկատել է, որ դատելով բազմահազարանոց հանդիսատեսի ծափահարությունների առատությունից` առաջին կիսաեզրափակիչի ֆավորիտներն են Ավստրիան, Ռուսաստանն ու Հայաստանը:

«Հայաստանը ներկայացնող Իվետա Մուկուչյանը, ով իր LoveWave երգով շատ արտահայտիչ ու էրոտիկ կերպով հայտնվեց բեմի վրա, կրքի ցունամի էր: Նա իր գեղեցիկ ոտքերով մուտք գործեց լավագույն հնգյակ` այնտեղից դուրս թռցնելով Ավստրալիայի ներկայացուցչին»,-գրել է լրագրողը` հավելելով, որ նրա ելույթն իսկապես շատ լավն էր ու համոզիչ:

Գասպարյանն անդրադարձել է նաև մեր պատվիրակի սկանդալային քայլին` ԼՂՀ դրոշի ծածանմանը:

«Մինչ շատերը վիճում էին մրցույթի կազմակերպիչների կողմից արգելված դրոշների թեմայի շուրջ, Իվետան բոլորից ծածուկ իր հետ «կանաչ սենյակ» անցկացրեց Լեռնային Ղարաբաղի դրոշն ու ամենաանսպասելի պահին` քվեարկության արդյունքների հրապարակման ժամանակ, տեսախցիկների առաջ ծածանեց այն: Ենթադրում եմ, որ դա տեսնելով` մրցույթի կազմակերպիչների «բերանները բաց են մնացել»»,-շարունակել է լրագրողը:

Այնուհետև հեղինակը ներկայացրել է առաջին կիսաեզրափակիչին հաջորդած մամուլի ասուլիսի ժամանակ Իվետա Մուկուչյանի մեկնաբանությունը` կապված ԼՂՀ դրոշի հետ:

«Անկեղծ ասած` ես ակնկալում էի այս հարցը: Դուք չպետք է մոռանաք, որ ես ներկայացնում եմ իմ երկիրը: Այն իմ սիրտն է, իմ հոգին, իմ զգացմունքները: Ուղղակի ցանկանում եմ, որ սահմաններին խաղաղություն տիրի: Ես ապրում եմ Գերմանիայում, ես հայուհի եմ, բայց միևնույն ժամանակ՝ ես աշխարհի մարդ եմ, ու ուզում եմ, որ աշխարհում տիրեն սերն ու խաղաղությունը: Ահա թե ինչու բարձրացրի այդ դրոշը»,-ասել է մեր երկրի ներկայացուցիչը:
Լրագրողը նշում է, որ այս խոսքերը լսելուց հետո սրահում ներկա լրագրողների մի մասը ծափահարել է, իսկ ոմանք էլ դժգոհ դեմքի արտահայտությամբ տարուբերել են գլուխները:

tert.am