Սեպտեմբերի 16-ց, Արմենիա հեռուստատեսության եթերով ժամը 18:30 -ին կմեկնարկի այս եզակի նախագիծը... - Ասում են թե, կվերհիշեք իսկական սուրճի համը... ԻՆՉՈՒ? - Филиал МГУ в Ереване. День открытых дверей..... - ինչ է մտածում քաղաքակիթ աշխարհը մեր մասին - ֆեյսբուքյան... - Հարկային նոր օրենսգիրքը էլի կփոխվի՞ - iravunk.com - Լուծում է պետք, այլապես կարտագաղթենք. ՏՏ ոլորտի մասնագետները ցանկանում են հանդիպել վարչապետի հետ - 1in.am - Առողջապահության նորանշանակ նախարարի որդու կատարումը Ռոյալ Ալբերտ Հոլլ թագավորական համերգասրահում - nyut.am - Ինչ անակնալ էր պատրաստել «Եվրոֆուտբոլ» ընկերությունը Արթուր Ալեքսանյանի և Միհրան Հարությունյանի համար - blognews.am - Հովհաննես Թովմասյանը պատմում է «iԱռավոտ» ծրագրի մասին -life.tert.am - Իգոր Առաքելյան - "Այսօր մոտ 40 000 տուրիստ անցնում է գործարանով"


Options
WCP OpenWeather Shortcode
Location

You can find you city name on www.openweathermap.com.

Units
Display Options
Theme Settings
Add

Առաջին կոմերցիոն նախագծեր, առաջին գովազդային ընկերություններ, առաջին մասնավոր հեռուստաընկերություններ. Հովհաննես Թովմասյանը դեռ 1991 թվականից աշխատել է հեռուստատեսային դաշտում՝ լինելով այդ ամենի կիզակետում։ Մտնելով հեռուստատեսային դաշտ սկզբում նա աշխատել է, որպես հաղորդավար, իսկ հետո եղել է բազում հաղորդումների կոմերցիոն պրոդյուսեր։

Այսօր Հովհաննեսը կրկին վերադարձել է հեռուստաէկրան։ Նա հանդիսանում է «iԱռավոտ»ծրագրի պրոդյուսեր և հաղորդավար։Tert.am Life-ի հետ զրույցում Հովհաննեսը խոսեց իր վերադարձի և առավոտյան ծրագրում նոր զարգացումների մասին։

«Հանդիսանալով գովազդային ոլորտի մարդ, լինելով բնույթով գործարար՝ շատերն են հարցնում, թե ինչու եմ նորից վերադարձել հեռուստատեսություն որպես հաղորդավար, այն էլ ATV-ի եթերով վարում եմ առավոտյան ծրագիրը։ Որպեսզի նմանատիպ շահարկումներն ավարտվեն միանգամից կասեմ՝ ես առհասարակ կոմպլեքսներով չեմ տառապում, չեմ պատկերացնում, որ այս կամ այն ֆորմատում չեմ կարող լինել։ Համարում եմ ինձ ազատ մարդ։ Եթե մարդ հնարավորություն ունի օգտվել ազատ կարծիք արտահայտելու հնարավորությունից ևիրականացնել այդ նախագծի պրոդյուսերինգը նաև վարելայն՝ ինչո՞ւչանել։ Ես ինձ համարում եմ հասարակ քաղաքացի և չեմ կարծում, որ առավոտյան ծրագիր վարելը որևէ կերպ կարող է հեղինակազրկել ինձ՝ որպես գործարար և որպես անհատ։ Միգուցե Ճիշտ հակառակը:Այն հնարավորություններն ու փորձը, որն ունեմ, կարող եմ օգտագործել իմ հարցազրույցներում»,-ասաց Հովհաննեսը։

Նրա խոսքով՝ «iԱռավոտ» նախագիծը իր տեսակի մեջ տարբերվող է։ Այնտեղ հնչում են հարցեր, որոնք շատ հազվադեպ են շահարկվում։

«Մենք բարձրացնում ենք այն խնդիրները, որոնք կան այսօր։ Օրինակ՝ կանչում ենք մի բժիշկի և խոսում ենք ոչ թե առողջապահության մասին, այլ առողջապահության մեջ կոռուպցիայիկամ վատ մասնագետներիմասին։ Բայց միևնույն ժամանակ ասեմ, որ մեր հաղորդումը միայն խնդիրներ բարձրացնող չէ։ Մեր նախագծի նպատակն է լինել արդիական։ Եթե Երևանում ինչ-որ իրադարձություններ են տեղի ունենում, մենք պետք է դրա մասին խոսենք ազատ, անկեղծ։ Ինչպես և պետք է լինի հեռուստատեսությունը»,- նշեց Հովհաննեսը։

 

 

Բացի հետաքրքիր և բազմաբովանդակ հարցազրույցներից ATV-ի հեռուստադիտողները առավոտյան ծրագրի շրջանակներում կարող են ծանոթանալ համեղ ուտեստների բաղադրատոմսերին՝ «iխոհանոցի» շրջանակներում։

 

 

Հարցին՝ համեմատելով այլ առավոտյան ծրագրերի հետ «iԱռավոտ»ծրագրի ձևաչափն ավելի «լուրջ» չէ՞Հովհաննեսը պատասխանեց. «Համամիտ եմ։ Բայց այսօր վաղուց համացանցը մասսամբ խլել է սպառող հեռուստատեսության արդիականությունը։ Ժամային տեսանկյունից այդ ամենը շատ հարաբերական է դարձել, քանի որ ժամանակի հետ մեկտեղ փոխվել են պահանջարկներն ու խնդիրները։ Այսօր մարդիկ հնարավորություն ունեն հաղորդումները հետ տալ և նայել այն ժամերին, երբ իրենց հարմար է»,- նշեց հաղորդավարը։

Նշեք, որ հետագայում ծրագրում կավելանան այլ խորագրեր՝ iԲիզնես, iՔաղաքականություն, iԵղանակ և iքեզ բան:

Մելինե Տոնոյան

սկզբնաղբյուր – http://life.tert.am/am/news/2016/09/19/hovhannes-torosyan/18836