Սեպտեմբերի 16-ց, Արմենիա հեռուստատեսության եթերով ժամը 18:30 -ին կմեկնարկի այս եզակի նախագիծը... - Ասում են թե, կվերհիշեք իսկական սուրճի համը... ԻՆՉՈՒ? - Филиал МГУ в Ереване. День открытых дверей..... - ինչ է մտածում քաղաքակիթ աշխարհը մեր մասին - ֆեյսբուքյան... - Հարկային նոր օրենսգիրքը էլի կփոխվի՞ - iravunk.com - Լուծում է պետք, այլապես կարտագաղթենք. ՏՏ ոլորտի մասնագետները ցանկանում են հանդիպել վարչապետի հետ - 1in.am - Առողջապահության նորանշանակ նախարարի որդու կատարումը Ռոյալ Ալբերտ Հոլլ թագավորական համերգասրահում - nyut.am - Ինչ անակնալ էր պատրաստել «Եվրոֆուտբոլ» ընկերությունը Արթուր Ալեքսանյանի և Միհրան Հարությունյանի համար - blognews.am - Հովհաննես Թովմասյանը պատմում է «iԱռավոտ» ծրագրի մասին -life.tert.am - Իգոր Առաքելյան - "Այսօր մոտ 40 000 տուրիստ անցնում է գործարանով"


Options
WCP OpenWeather Shortcode
Location

You can find you city name on www.openweathermap.com.

Units
Display Options
Theme Settings
Add

127572018 թվականից ուժի մեջ մտնող Հարկային նոր օրենսգիրքը

մտահոգության լուրջ տեղիք է տվել ինչպես

որոշտնտեսագետների, այնպես էլ գործարարների:

Նրանց պնդմամբ` այս օրենսգիրքը լուրջ վնասներ

կհասցնիբիզնեսին:

Այս ամենի վերաբերյալ երեկ գործադիրի նիստից հետո, որոշ պարզաբանումներ ստացանք

ՀՀտնտեսական զարգացման եւ ներդրումների փոխնախարար ԷՄԻԼ ՏԱՐԱՍՅԱՆԻՑ, ում կարծիքով`

կառավարությունը հնարավոր է նորից վերանայի Հարկային օրենսգիրքը. 

 

– Մեզ շատ մտահոգություններ են հասել, եւ այդ ուղղությամբ աշխատում ենք: Հիմա մեր նախարարությունը Հարկային օրենսգրքի վերաբերյալ վերլուծություններ է անում, թե որ ուղղություններն են, որ կարող են տնտեսական աճի ապահովման բնագավառում որոշակի խոչընդոտներ առաջացնել:

– Այսինքնօրենսգիրքը նորից փոփոխության կենթարկվի՞:

– Չեմ կարող ասել` կփոփոխվի, թե` ոչ, որովհետեւ օրենսգրքի փոփոխության նախաձեռնողն ու հիմնական ներկայացնողը Ֆինանսների նախարարությունն է: Ամեն դեպքում, մեր նախարարությունը ելնելով նրանից, թե որոնք կլինեն կառավարության ծրագրի առաջնահերթությունները, կվերանայի հարցը: Եթե Հարկային օրենսգիրքը կլինի համահունչ կառավարության նոր ծրագրին, ապա կթողնվի, եթե որոշակի փոփոխությունների կարիք կլինի, նոր նախաձեռնությամբ հանդես կգանք:

– Ըստ ՁեզմասնավորապեսՀարկային նոր օրենսգրքի ո՞ր դրույթն է առավել մտահոգիչ:

– Օրինակ, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ներկայացուցիչներից կա ահազանգ, որ բարձր վարձրատրվող կադրերի համար եկամտահարկի նոր շեմը կարող է հանգեցնել նրան, որ մասնագետները կարող են թողնել ու երկրից հեռանալ: Այդ մտավախություններն այս պահին քննարկվում են: Պետք է հաշվառենք, թե քանի սուբյեկտի մասին է խոսքը: Եվ եթե, իրոք, ծավալուն խնդիր է, միգուցե փոփոխության հարց կլինի:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Սկզբնաղբյուր – http://www.iravunk.com/news/12757